Շառլ Միշելը ողջունել է հինգ հայ ռազմագերու ազատ արձակումը

9.09.2022 - 11:47 դիտում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է հինգ հայ ռազմագերու ազատ արձակումը, որը հետևել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը:

«Ողջունում եմ ևս հինգ հայ գերիների հանձնումը: Այն տեղի է ունեցավ երկկողմ ձևաչափով բանակցության արդյունքում, ինչի համար ողջունում եմ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Հումանիտար բոլոր առկա խնդիրների լուծումը առանցքային առաջնահերթություն է»,- շեշտել է Միշելը Թվիթերի իր էջում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ