Նոր լուծումներ, փոփոխված ցուցադրություն Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում

Աննա Կոստանյան 30.11.2022 - 18:09
30.11.2022 - 18:09 դիտում

Ավետիք Իսահակյանի կյանքը, պոեզիան եւ հասարակական գործունեությունը ներկայացված են նոր տեսանկյունից: Այսօր թանգարանի այցելուների դատին հանձնվեցին տուն-թանգարանի վերափոխված 4 սրահները:
Մշակված է նոր կոնցեպտ, ներդրված են նորարարական լուծումներ, նոր ցուցադրություն: Մեծ ուշադրություն է դարձված թանգարանում միջավայրի եւ ժամանակաշրջանի արտացոլմանը։ Մասնագիտական խմբում աշխատել են նկարիչ-դիզայներներ, համադրողներ, գիտաշխատողներ, գրականագետներ, նախաձեռնողների խոսքով՝ ստեղծագործական խումբը մշտական կապի մեջ է եղել նաեւ Վարպետի թոռան՝ Ավիկ Իսահակյանի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ