Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

Աստղիկ Խաչատրյան 15.09.2021 - 19:19
15.09.2021 - 19:19 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-17-ը աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն:

Վարչապետը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին:

Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ