Նիկոլ Փաշինյանը՝ ազգային փոքրամասնությունների համայնքներում ֆինանսական ծրագրերի մասին

Աննա Կոստանյան 22.03.2023 - 18:32
22.03.2023 - 18:32 դիտում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե Կառավարությունն ինչ ծրագրեր է իրականացնում կամ պատրաստվում իրականացնել ազգային փոքրամասնությունների համայնքներում:

«Ազգային փոքրամասնությունների մեր հարգելի քույրերը և եղբայրները չեն ցանկացել, որ խոշորացում տեղի ունենա՝ դրա մեջ տեսնելով սպառնալիք համայնքի բնականոն կյանքի համար: Սա մենք գիտեինք, որ բերելու է խնդիրների: Այն, որ մյուս համայնքներում խոշորածավալ ծրագրեր են իրականացվում, դրա պատճառը մեկն է՝ խոշորացված համայնքների բյուջեների հնարավորություններն ավելի մեծ են, և նրանք ավելի մեծ սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելու հնարավորություն ունեն»,- ասաց Փաշինյանը:

Խնդրի վերաբերյալ լուծումներ գտնելու համար վարչապետն առաջարկեց քննարկել և բանաձև գտնել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ