Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 140 մարդ է զոհվել

4.11.2023 - 13:25 դիտում

Հնդկաստանի և Նեպալի սահմանին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Նեպալում առնվազն 140 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Կան անհետ կորածներ, որոնողափրկարարական աշխատանքները բարդանում են, քանի որ լեռնային մի շարք շրջանների հետ հաղորդակցությունը խաթարվել է:

Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ ըստ ականատեսների՝ Նյու Դելիում և Հնդկաստանի այլ քաղաքներում ևս ուժեղ ցնցումներ են եղել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ