Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների գիշերային հարձակման

Աննա Կոստանյան 24.07.2023 - 10:11
24.07.2023 - 10:11 դիտում

Մոսկվան վաղ առավոտյան` տեղական ժամանակով մոտ 04:00-ին, ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման: Այդ մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին` նշելով, որ Ուկրաինան փորձել է երկու ԱԹՍ-ով հարվածել մայրաքաղաքի օբյեկտներին. դրանք չբնակեցված շինություններ են եղել: ԱԹՍ-ները երկուսն էլ շարքից դուրս են բերվել և կործանվել են:

Հարձակման հետևանքով տուժածներ և լուրջ ավերածություններ չկան: Փակ է Լիխաչովի պողոտայով և դեպի Կոմսոմոլի պողոտա երթևեկությունը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակումը «միջազգային ահաբեկչության ակտ» է անվանել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ