Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմաակտիվ գոտում, բայց ուժեղ երկրաշարժի նախադրյալներ չկան. ԱԻ նախարարի տեղակալ

6.02.2023 - 20:04 դիտում

Այսօր Թուրքիայի տարածքում տեղի ունեցած և ըստ էության դեռևս շարունակվող, էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը մինչև 11 բալի հասնող երկրաշարժերը պայմանավորված են նրանով, որ Թուրքիայի տարածքը գտնվում է ալպհիմալայան սեյսմաակտիվ գոտում, և տարածքում կան բազմաթիվ խզվածքներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:

«Ամենաակտիվ խզվածքներից մեկը Թուրքիա-Սիրիա սահմանին է, որոնք ստորև տեղադրված նկարում կարմիր գծերով են: Տարբեր ուժգնության հետցնցումները, ըստ մասնագետների, կարող են շարունակվել 2-3 տարի:

Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմաակտիվ գոտում, բայց ուժեղ, առավել ևս ավերիչ երկրաշարժի նախադրյալներ չկան: Սեյսմիկ ծառայությունը 24-ժամյա ռեժիմով իրականացնում է մոնիթորինգ և ռիսկերի գնահատում»,- գրել է Գրիգորյանը:

Այսօր Թուրքիայի տարածքում տեղի ունեցած և ըստ էության դեռևս շարունակվող, էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը…

Опубликовано Артюшем Григоряном Понедельник, 6 февраля 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ