Մերձդնեստրը Մոլդովային կոչ է արել ճանաչել տարածաշրջանի անկախությունը

4.03.2022 - 21:11 դիտում

Մերձդնեստրի չճանաչված հանրապետության իշխանությունները կոչ են արել Քիշնևին՝ ճանաչել տարածաշրջանի անկախությունը: Այն հրապարակվել է ԵՄ-ին անդամակցելու Մոլդովայի որոշումից հետո՝ գրում է ՏԱՍՍ-ը։

Երեկ նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում՝ ապագա սերունդների համար արժանապատիվ կյանք ապահովելու համար:

«Մենք կոչ ենք անում մոլդովական կողմին՝ երկխոսություն սկսել Մերձդնեստրի հետ՝ երկու անկախ պետությունների խաղաղ, բարիդրացիական գոյության վրա հիմնված հարաբերությունները վերջնական քաղաքակիրթ կարգավորման բերելու համար»,- ասվում է Մերձդնեստրի չճանաչված հանրապետության արտգործնախարարության՝ ուրբաթ տարածած հայտարարության մեջ։

Փաստաթուղթը նաև կոչ է անում ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը՝ ճանաչել ավելի քան երեսուն տարի գոյություն ունեցող հանրապետությունը և ապահովել Մերձդնեստրի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է 2006 թվականի հանրաքվեի արդյունքները, որի ժամանակ բնակչության 97%-ը կողմ է քվեարկել Մոլդովայից անկախանալու և հետագայում Ռուսաստանին միանալու որոշմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ