Ռուսաստանը պատրաստ է Կիևի հետ երկխոսել Մոսկվայի բոլոր պահանջների կատարման դեպքում. Պուտին

4.03.2022 - 22:00 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլերի հետ զրույցի ընթացքում ասել է, թե հույս ունի, որ Կիևի դիրքորոշումը բանակցությունների նախատեսված երրորդ փուլում խելամիտ կլինի:

Նա նաև վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է Կիևի հետ երկխոսել Մոսկվայի բոլոր պահանջների կատարման դեպքում:

Պուտինը Շոլցին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Կիևի վրա՝ Ուկրաինայից արտասահմանցիներին անվտանգ տարհանելու նպատակով:

Բանակցություններին ուկրաինական կողմից մասնակցած Դավիթ Արախամիան ասել է, թե ՌԴ և Ուկրաինայի ղեկավարների բանակցություն անցկացնելու մասին դեռևս վաղ է խոսել, քանի որ կողմերը մշակում են քննարկման ենթակա դիրքորոշումները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ