Հրդեհ Արարատյան 1-ին զանգվածում. փրկարարները տարհանել են 7 քաղաքացու

Աննա Կոստանյան 6.03.2024 - 10:15
6.03.2024 - 10:15 դիտում

Մարտի 5-ին` ժամը 22:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 10 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Փրկարարները տարհանել են 7 քաղաքացու և 1 շուն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։58-ին, մարվել՝ 23։24-ին։ Այրվել է բնակարանի (ընդհանուր մակերեսը՝ 50 քմ) 24 քմ հատվածը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ