ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

9.09.2023 - 12:33 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին Անկախության օրվա առիթով:

Ուղերձում ասված է.

«Հարգելի էմոմալի Ռահմոն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Տաջիկստանի բոլոր քաղաքացիներին Անկախության օրվա կապակցությամբ։

Պետական անկախության հռչակումից հետո ընկած ժամանակահատվածում Տաջիկստանը հասել է զգալի հաջողությունների և ապահովել իր արժանի տեղը միջազգային ասպարեզում։

Վստահ եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները միշտ հուսալի ուղեցույց կծառայեն երկկողմ միջպետական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Էմոմալի Ռահմոն, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ