Մարոկկոյում հուժկու երկրաշարժ է գրանցվել. ավելի քան 630 մարդ է զոհվել

9.09.2023 - 12:29 դիտում

Մարոկկոյում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել երեկ՝ տեղական ժամանակով ժամը 23:11-ին: Էպիկենտրոնը եղել է Ատլասի լեռներում։

Հաղորդվում է 632 զոհի և 329 վիրավորի մասին: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Այս երկրաշարժն ամենաուժեղն է Մարոկկոյում 1960 թվականից ի վեր, երբ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումը հազարավոր կյանքեր էր խլել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ