Հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է Ստեփանակերտը. ավերածությունները շատ են. ԱԻՊԾ

Հրաչ Սահակյան 9.11.2020 - 22:44
9.11.2020 - 22:44 դիտում

Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։

Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ` Ս.Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։

Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։

Հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ չկա

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ