Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին ՀՀ անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս. ՊՆ

Հրաչ Սահակյան 9.11.2020 - 23:03
9.11.2020 - 23:03 դիտում
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսնուքում գրում է՝ «ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին:
Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների:»
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ