«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը

24.10.2026 - 20:55 դիտում

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն ուսումնասիրում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով տարանցմամբ Ռուսաստան բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը: Նոր երթուղու մշակման մասին հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վադիմ Միխայլովը:

Երթուղու օգտագործումը կպահանջի Աբխազիայով երկաթուղային ճանապարհով երթևեկության վերականգնում, որն ամբողջությամբ ընդհատվել է 1990-ականների հակամարտությունից ի վեր: Երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման թեման պարբերաբար բարձրացվում է ռուս պաշտոնյաների կողմից, սակայն մշտապես բախվում է Թբիլիսիի կոշտ դիրքորոշմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ