Նազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակը

24.10.2026 - 20:48 դիտում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը այսօր Ազգային ժողովում հյուրընկալել է Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկանում ենք պատգամավորի Ֆեյսբուքի էջից։

«Քննարկել ենք ժողովրդագրական իրավիճակը, ծնելիության խթանման և ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերը, զբաղվածության քաղաքականությունը, կենսաթոշակային համակարգը։

Վստահ եմ՝ այս առաջին հանդիպումը լավ հիմք կդառնա մեր հանձնաժողովների շարունակական և գործնական համագործակցության համար»,- նշված է գրառման մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ