Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

24.10.2026 - 23:10 դիտում

Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը՝ միջին ծանրության։

Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել են, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19։19-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր և տուժածներ։

Պարզվել է, որ Երևան–Աշտարակ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և MAZ մակնիշի բեռնատարը։

Ըստ նախնական տվյալների՝ կա 5 տուժած և 2 զոհ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ