Արցախի բուն տարածքում հակառակորդի գործողությունները չեն ներվելու. Սուրեն Սարումյան

Հրաչ Սահակյան 9.11.2020 - 22:13
9.11.2020 - 22:13 դիտում

ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը ճեպազրույցի ժամանկ նշեց՝ « Վերջին երեք-չորս օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են մեր ինքնության, Արցախի խորհրդանիշներից մեկը՝ բերդաքաղաք Շուշին, եւ վճռականորեն տրամադրված են՝ պատվով կատարել իրենց խնդիրը։
Ռազմական գործողությունները կրում են որոշակի գաղտնիության բնույթ, այդ պատճառով երբեմն նույնիսկ ձեռքբերումների մասին չի հայտնվում|

ՊԲ վճռականորեն պաշտպանում է մեր խորհրդանիշ Շուշին և պատրաստ են մինչև վերջ կատարել խնդիրները

Արցախի բուն տարածքում հակառակորդի գործողությունները չեն ներվելու։

Ռուսական ուղղաթիռը կատարել էր թռիչք՝ ուղեկցելով ռուսական բազայի ավտոշարասյանը, և խոցվել է Նախիջևանի կողմից արձակած հրթիռով:»

Սուրեն Սարումյանը՝ ի պատասխան Շուշիում դրոշ բարձրացնելու տեսանյութի իսկության մասին հարցին պատասխանեց՝ «Երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր եւ դա կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որեւէ կորստի ու գնի հետ, վստահեցնում եմ՝ ցանկացած պարագայում հնարավոր է՝ մի դիվերսիոն-հետախուզական խմբի հաջողվի ներթափանցել որեւէ բնակավայր եւ մեկ-երկու րոպեով դրոշակ բարձրացնել՝ գլխովին ոչնչացվելու գնով։ Եթե դրոշ բարձրացնելու գինն այդ ստորաբաժանումների գլխովին ոչնչացնում է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին։»

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ