Ադրբեջանը խոստովանել է, որ «պատահաբար» ռուսական ուղղաթիռ է խոցել

Հրաչ Սահակյան 9.11.2020 - 21:49
9.11.2020 - 21:49 դիտում

Ադրբեջանը խոստովանել է, որ «պատահաբար» ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցել Հայաստանի տարածքում:  Ուղղաթիռը թռչում էր Հայաստան-Ադրբեջան սահմանին շատ մոտ, թռիչքն իրականացվում էր օրվա մութ ժամին, փոքր բարձրության վրա, և ՀՕՊ ռադարների հայտնաբերման գոտուց դուրս էր, նախկինում այս շրջանում ռուսական զինուժին պատկանող ուղղաթիռներ չեն նկատվել։ Այս գործոնների համատեքստում և հայկական կողմի հնարավոր պրովոկացիայի պատճառով որոշում է կայացվել կրակ բացել: Ադրբեջանը ներողություն է խնդրում ռուսական կողմից այս ողբերգական պատահարի համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ