ՀԱՊՀ hոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Տիգրան Ավինյանը

Աննա Կոստանյան 21.01.2022 - 16:48
21.01.2022 - 16:48 դիտում

Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը։

Այն բացել է [որհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին hոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու համար` Յու. Սարգսյանը ներկայացրել է օրակարգի առաջին հարցը՝ hոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության վերաբերյալ։

Հոգաբարձուների խորհրդի անդամ, Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը hոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը, որից հետո տեղի են ունեցել ելույթներ։

Պաշտոնի առաջադրումը պաշտպանել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը, համալսարանի էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր Կառլեն Բեգոյանը։

Ելույթներից հետո տեղի է ունեցել քվեարկություն, և միաձայն hոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հաստատվել էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ