ՀԱՊԿ անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն Հայաստանի «թիկունքին կանգնել»․ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Աննա Կոստանյան 14.02.2023 - 14:03
14.02.2023 - 14:03 դիտում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն Հայաստանի «թիկունքին կանգնել»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու մասին Հայաստանի որոշումը կազդի կազմակերպության աշխատանքի վրա։

«Եթե իրավիճակը հանկարծ պահանջի կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ներգրավում… կա փորձ, որոշակի պլաններ նույնպես մշակվել են, և ես կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն կովկասյան տարածաշրջանում իրենց դաշնակցի թիկունքին կանգնել», – Սիդորովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ