Սիրիա գործուղված հայ փրկարարները վերադառնում են հայրենիք

Աննա Կոստանյան 14.02.2023 - 14:48
14.02.2023 - 14:48 դիտում

Սիրիա գործուղված Հայաստանի փրկարարական ջոկատն ավարտել է իր առաքելությունը և վերադառնում է հայրենիք:
Այս մասին հայտնում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:
«Հալեպ ժամանած փրկարարական խումբը ավարտելով իր առաքելությունը վերադարձավ հայրենիք»,- ասված է հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի էջի հրապարակման մեջ։
Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայաստանը 29 հոգուց բաղկացած փրկարարական խումբ էր ուղարկել Սիրիա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ