<<Ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը փայլուն ելույթ է ունեցել՝ հրում վարժությունում բարձրացնելով 120 կգ ծանրաձողը և նվաճելով փոքր բրոնզե մեդալ։
Երկամարտի 205 կգ արդյունքով մեր մարզուհին զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ ընդամենը մեկ քայլ հեռու մնալով ընդհանուր հաշվարկի մեդալից։
🇦🇲 Հպարտ եմ մեր մարզուհով։ Շնորհավորում եմ Ալեքսանդրային, մաղթում նորանոր հաղթանակներ>>,- իր ֆեյբուքյան էջում գրել է Դավիթ Առուշանյանը։
