Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան

Աստղիկ Խաչատրյան 29.10.2026 - 22:05
29.10.2026 - 22:05 դիտում

Աժ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը, փորձելով արդարացնել ԱԺ-ում իրենց այսօրվա խայտառակ պահվածքը, իշխանությանը մեղադրել է համակարգային կոռուպցիայի մեջ։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ շարունակելով․

«Մասնավորապես տիկինը նշել է, որ «բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարները բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն`անորակ ասֆալտապատման աշխատանքներով»։

Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան և պահանջել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորից հերքել հնչեցված կեղծ տեղեկությունները` պահանջելով առավելագույն փոխհատուցում։

Սուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականի»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ