Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, այնուհետև կբարձրանա 4-6 աստիճանով

1.07.2023 - 16:40 դիտում
Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի և 4-5-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-ին առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև հուլիսի 2-4-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ