Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը ևս վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում ուժի մեջ կմտնի. Հակոբ Արշակյան

26.11.2023 - 12:04 դիտում

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 24-ին ելույթ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Հակոբ Արշակյանի Ֆեյսբուքի էջից:

«Ջերմորեն շնորհավորելով Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ՝ նշել եմ, որ մեծագույն ոգևորությամբ եմ հետևում մի շարք ոլորտներում վերջին տասնամյակներին ԱՄԷ-ի ունեցած հաջողություններին ու ձեռքբերումներին և ուրախությամբ ենք սպասում բարեկամ Էմիրությունների կողմից նոր բարձունքների նվաճմանը:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև ստորագրվել են երեք տասնյակից ավելի կարևոր փաստաթղթեր, հիմք է դրվել երկու կառավարությունների միջև ընդլայնված համագործակցության օրակարգին:

Վերջին տարիներին զգալիորեն աճել է Հայաստանից ԱՄԷ և հակառակ ուղղությամբ բարձրաստիճան փոխայցելությունների թիվը։ Երկուստեք ակտիվ մասնակցություն է գրանցվում տարբեր գործարար հանդիպումներին, համաժողովներին և ցուցահանդեսներին, առկա է կառուցողական համագործակցություն միջազգային կազմակերպություններում:

Արաբական Միացյալ Էմիրությունները Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է. մեր երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը տարեցտարի տպավորիչ ցուցանիշներ է գրանցում: 2022 թվականին այն կազմել է 999,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ «ըստ արտահանող երկրի» ցուցանիշի, իսկ ընթացիկ տարվա ինն ամիսների տվյալներով՝ ավելի քան 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար։

Էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ։ Հայաստանի և Էմիրությունների գործարար շրջանակների միջև սերտ համագործակցություն է ծավալվում:

Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման տեսանկյունից որպես դրական ձեռքբերում ցանկանում եմ ընդգծել ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կանոնավոր ուղիղ չվերթների կարևորությունը, որոնց թիվը հասնում է շաբաթական մոտ 30-ի:

Այս համատեքստում ցանկանում եմ ուրախությամբ արձանագրել, որ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը ևս վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում արդեն ուժի մեջ կմտնի։

Ընդգծելով հայ-էմիրաթական փոխգործակցության բարձր մակարդակը՝ հարկ եմ համարում նշել, որ մեր հարաբերություններն օժտված են զարգացման մեծ ներուժով և հավատացած եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք էլ ավելի խորացնել և ընդլայնել մեր երկրների միջև առկա ընդգրկուն օրակարգը՝ ի շահ և ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների»,- ասված է ԱԺ նախագահի տեղակալի գրառման մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

🇦🇲🇦🇪Նոյեմբերի 24-ին ելույթ եմ ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ :

Ջերմորեն շնորհավորելով Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ, նշել եմ, որ մեծագույն ոգեւորությամբ եմ հետեւում մի շարք ոլորտներում վերջին տասնամյակներին ԱՄԷ-ի ունեցած հաջողություններին ու ձեռքբերումներին եւ ուրախությամբ ենք սպասում բարեկամ Էմիրությունների կողմից նոր բարձունքների նվաճմանը:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջեւ ստորագրվել են երեք տասնյակից ավելի կարեւոր փաստաթղթեր, հիմք է դրվել երկու կառավարությունների միջեւ ընդլայնված համագործակցության օրակարգին: Վերջին տարիներին զգալիորեն աճել է Հայաստանից ԱՄԷ եւ հակառակ ուղղությամբ բարձրաստիճան փոխայցելությունների թիվը։ Երկուստեք ակտիվ մասնակցություն է գրանցվում տարբեր գործարար հանդիպումներին, համաժողովներին եւ ցուցահանդեսներին, առկա է կառուցողական համագործակցություն միջազգային կազմակերպություններում:

Արաբական Միացյալ Էմիրությունները Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն է. մեր երկրների միջեւ երկկողմ առեւտրի ծավալը տարեցտարի տպավորիչ ցուցանիշներ է գրանցում: 2022 թվականին այն կազմել է 999,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ «ըստ արտահանող երկրի» ցուցանիշով, իսկ ընթացիկ տարվա ինն ամիսների տվյալներով՝ ավելի քան 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ։Հայաստանի եւ Էմիրությունների գործարար շրջանակների միջեւ սերտ համագործակցություն է ծավալվում:

Առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ զբոսաշրջության խթանման տեսանկյունից որպես դրական ձեռքբերում ցանկանում եմ ընդգծել ՀՀ եւ ԱՄԷ միջեւ կանոնավոր ուղիղ չվերթների կարեւորությունը, որոնց թիվը հասնում է շաբաթական մոտ 30-ի:

Այս համատեքստում ցանկանում եմ ուրախությամբ արձանագրել, որ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը ևս վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում արդեն ուժի մեջ կմտնի։

Ընդգծելով հայ-էմիրաթական փոխգործակցության բարձր մակարդակը՝ հարկ եմ համարում նշել, որ մեր հարաբերություններն օժտված են զարգացման մեծ ներուժով եւ հավատացած եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք էլ ավելի խորացնել եւ ընլայնել մեր երկրների միջեւ առկա ընդգրկուն օրակարգը՝ ի շահ եւ ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների։

Մանրամասները՝ տեսանյութում:

______

🇦🇲🇦🇪On November 24, I delivered a speech on the occasion of of the UAE 52-nd Union Day.

Warmly congratulating on the occasion of the 52nd anniversary of the establishment of the United Arab Emirates, I noted that I am following with the greatest enthusiasm the successes and achievements of the UAE in recent decades in a number of fields, and we look forward to the achievement of new heights by our friendly Emirates.

Since the establishment of diplomatic relations between our countries, more than three dozen important documents have been signed, and the basis for the agenda of expanded cooperation between the two governments has been laid. In recent years, the number of mutual visits from Armenia to the UAE and in the opposite direction has increased significantly. Both sides take an active part in various business meetings, conferences and exhibitions, there is constructive cooperation in international organizations.

The United Arab Emirates is Armenia’s first trade partner in the Middle East and North Africa region. the volume of bilateral trade between our countries records impressive figures year after year. In 2022, it amounted to 999.5 million US dollars according to the indicator “by exporting country”, and according to the data of nine months of the current year, it was more than 1.1 billion US dollars. Emirati investments are becoming more and more noticeable in the economy of Armenia. Close cooperation is developing between the business circles of Armenia and the Emirates.

From the point of view of the development of trade and economic relations, as well as the promotion of tourism, I would like to emphasize the importance of regular direct flights between Armenia and the UAE, the number of which reaches about 30 per week.

In this context, I would like to state with pleasure that the protocol of cancellation of UAE visa for Armenian citizens is also in the process of ratification and will come into force in the very near future.

Emphasizing the high level of Armenian-Emirati interaction, I consider it necessary to mention that our relations have great potential for development and I believe that by making joint efforts we will be able to further deepen and expand the existing comprehensive agenda between our countries for the benefit and welfare of our friendly peoples.

Details in the video:

Опубликовано Hakob Arshakyan Суббота, 25 ноября 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ