Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել ձյան հաստ շերտի պատճառով. ԱՀ ԱԻՊԾ

Հրաչ Սահակյան 17.03.2021 - 21:04
17.03.2021 - 21:04 դիտում
ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։ Զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։
Նախատեսվում է որոնումները շարունակել վաղը` Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։
Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ