Կոչ ենք անում Ադրբեջանին՝ դադարեցնել ռազմական գործողությունները․ Բորել

Աննա Կոստանյան 19.09.2023 - 17:24
19.09.2023 - 17:24 դիտում

Եվրամիությունը դատապարտում է լարվածության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները, հայտարարել է ԵՄ արտաքին hարաբերությունների ու անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ հատվածներում։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կոչ ենք անում Ադրբեջանին՝ դադարեցնել այժմ ընթացող ռազմական գործողությունները»,- նշված է Բորելի հայտարարությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ