Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը տևել է երկու ժամ

Աստղիկ Խաչատրյան 29.04.2024 - 22:30
29.04.2024 - 22:30 դիտում

Կառավարության շենքում քիչ առաջ ավարտվել է Տավուշի մարզի Կիրանց համայնքի բնակիչների հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ: «Լուրերի» թղթակիցը Կառավարության շենքի մոտից փոխանցում է, որ շենքից դուրս գալով` բնակիչները մի քանի րոպե զրուցել են համայնքապետի հետ. այդ ընթացքում լրագրողներին չի թույլատրվել մոտենալ նրանց: Որոշ ժամանակ անց բոլորը, այդ թվում՝ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, հեռացել են՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ