«Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագիրը` ի նպաստ Շիրակի մարզի գյուղատնտեսության

Աննա Կոստանյան 15.02.2023 - 13:40
15.02.2023 - 13:40 դիտում

Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագրի թիմի հանդիպումը մարզպետարանի և համայնքների պատասխանատուների մասնակցությամբ։ Ծրագրի նախաձեռնողներից է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Այս տարվանից մեկնարկած «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագիրը ուղղված է Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գյուղատնտեսության, ագրովերամշակման և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը՝ շուկայական համակարգերի զարգացման մոտեցումների կիրառմամբ։ Ծրագրի ընդհանուր տևողությունը 10 տարի է։
Ներկայումս ընթանում են ծրագրի պլանավորման աշխատանքները, որոնց շրջանակներում էլ անցկացվում են հանդիպումները և ներկայացվում նախատեսվող գործողությունները, հնարավոր համագործակցության ձևերը և ծրագրին առնչվող այլ հարցեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ