Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը ՌԴ թույլատրվել է

Աննա Կոստանյան 14.06.2023 - 18:07
14.06.2023 - 18:07 դիտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում, ինչի արդյունքում արձանագրվել է, որ վերացվել են ՌԴ Ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։

Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից՝ ըստ այդմ, Ռոսսելխոզնադզորը, վերլուծելով Տեսչական մարմնի կողմից ներկայացրած տեղեկատվությունն ու երաշխիքները, որ «Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Իգիթ» ՍՊԸ-ները և «Արաքս-2» ԱԿ-ն համապատասխանում են ՌԴ և ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին, թույլատրել է այդ կազմակերպությունների արտադրանքի ներմուծումն իր երկիր՝ ուժեղացված լաբորատոր հսկողության ներքո։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ