«Խորհրդարան 1918-1920» խորագրով ցուցահանդես Ազգային ժողովում

Աննա Կոստանյան 6.08.2021 - 18:18
6.08.2021 - 18:18 դիտում

ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանին ընդառաջ՝ նորընտիր պատգամավորներին խորհրդարանը դիմավորեց խորհրդանշական «Խորհրդարան 1918-1920» խորագիրը կրող ցուցադրությամբ: Առաջին գումարման ընթացքում խորհրդարանը գումարել է 87 նիստ, ընդունել 427 օրենք: Ցուցասրահում ներկայացված վավերագրերն ամբողջացված են  2018-ին՝ Առաջին հանրապետության խորհրդարանի 100-ամյակին նվիրված ժողովածուում:

Վավերագրերի ու լուսանկարների այս եզակի ժողովածուն ամփոփ  պատմություն է Հայաստանում խորհրդարանական պետության ստեղծման մասին: Այն ընդգրկում է քաղաքական ուժերի կազմի, նրանց փոխհարաբերությունների, ընդունած օրենքների մասին կարեւոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Առաջին հանրապետության խորհրդարանը լիովին համապատասխանում էր պառլամենտարիզմի չափանիշներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ