Խոշոր հրդեհ՝ Սանկտ Պետերբուրգի առևտրի կենտրոնում

16.09.2023 - 14:12 դիտում

Սանկտ Պետերբուրգի Բուխարեստի փողոցում գտնվող առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել։ Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot-ին հղումով։Հրդեհը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի ռեստորաններից մեկի ամառային պատշգամբում։ Այն առաջացել է էլեկտրական կարճ միացումից։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի գիշերը Ֆրունզենսկի թաղամասում։ Առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մարելու համար շտապ օգնության ծառայություններից պահանջվել է մոտ հինգ ժամ։ Միաժամանակ, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 18 միավոր տեխնիկա և 62 անձնակազմ Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման միասնական պետական համակարգից, իսկ ԱԻՆ-ից՝ 10 միավոր տեխնիկա և 39 հոգի անձնակազմ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ