Խափանումներ Apple-ի ծառայությունների աշխատանքում

Աննա Կոստանյան 4.04.2024 - 14:37
4.04.2024 - 14:37 դիտում

Ըստ Downdetector ծառայության տվյալների՝ ամբողջ աշխարհում օգտատերերը բախվել են Apple-ի ծառայությունների խափանման հետ, փոխանցում է Meduza-ն։ Ապրիլի 4-ի գիշերը մի քանի ժամ շարունակ հաղորդումներ են եղել Apple Music-ի, Apple TV-ի և TV+-ի, iTunes-ի, App Store-ի, Apple Support-ի և այլ ծառայությունների աշխատանքի խափանումների մասին։ Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Ռուսաստանից օգտատերերը բողոքել են խնդիրներից։ Downdetector-ի տվյալների համաձայն՝ ապրիլի 4-ին ժամը 09։30-ի սահմաններում խափանումների մասին բողոքները դադարել են ստացվել։ Ապրիլի 3-ի երեկոյան Meta-ին պատկանող սոցիալական ցանցերի և մեսենջերների՝ WhatsApp-ի, Facebook-ի և Instagram-ի աշխատանքում անսարքություններ են եղել, իսկ նախորդ օրը Telegram-ն է աշխատել ընդհատումներով։ Պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչն է եղել խափանման պատճառը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ