Խաղաղապահ զորախմբի սակրավորներն անբարենպաստ եղանակային պայմաններում շարունակում են ականազարծման աշխատանքները Ստեփանակերտում

Գոհար Ստեփանյան 25.12.2020 - 10:14
25.12.2020 - 10:14 դիտում

Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքն Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային հատվածի մաքրումը:

Ինչպես հայտնում է  ՌԴ ՊՆ-ն, ձյան ինտենսիվ տեղումների հետևանքով սակրավորների աշխատանքը բարդացել է, տեսանելիությունը՝ զգալի նվազել:

Այդուհանդերձ, գործողության ընթացքում մաքրվել է 280 հա տեղանք, շուրջ 107 կիլոմետր ճանապարհ, 452 բնակելի շենք: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9000 պայթուցիկ:

Ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և վատ եղանակային պայմաններում:

Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտներն ու չպայթած զինամթերքը տեղափոխվում և ոչնչացվում են հատուկ վայրում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ պահպանելով անվտանգության անհրաժեշտ միջոցները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ