Լուկաշենկոն կոչ է արել համակարգել ԵԱՏՄ-ի աշխատանքը երրորդ երկրների հետ

8.05.2024 - 20:50 դիտում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ԵԱՏՄ-ին անհրաժեշտ է համակարգել աշխատանքը երրորդ երկրների հետ փոխգործակցություն հաստատելու համար։
«Երրորդ երկրների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու աշխատանքները, մեր կարծիքով, պետք է համակարգված լինեն»,- ասել է Լուկաշենկոն Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում։
Նրա խոսքով, «ներկայիս աշխարհատնտեսական իրողություններում մենք պետք է հստակ հասկանանք, թե որ երկրների հետ, ինչ հաջորդականությամբ և ժամկետներում կձևավորվի ազատ առևտրի գոտի, և պոտենցիալ գործընկերներից ում հետ կսահմանափակենք մեր փոխգործակցությունը. հուշագրերի շրջանակներում»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ