Լիահույս եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ մեր երկու երկրների համագործակցությունը որակական նոր մակարդակ կտեղափոխվի. Փաշինյանը՝ Թունիսի վարչապետին

Աննա Կոստանյան 8.08.2023 - 18:14
8.08.2023 - 18:14 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նորանշանակ վարչապետ Ահմադ Ալ-Հաշանիին: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Թունիսի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Լիահույս եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ մեր երկու երկրների համագործակցությունը որակական նոր մակարդակ կտեղափոխվի, ինչն իր հերթին մեծապես կնպաստի Հայաստանի Հանրապետության և Թունիսի Հանրապետության հարաբերությունների հետագա խորացմանն ու ամրապնդմանը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ շարունակական առաջընթաց և բարօրություն»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ