Լաչինի միջանցքի արգելափակումը և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի շարունակությունը շատ նեգատիվ ազդեցություն են ունենում խաղաղության գործընթացի վրա. Նիկոլ Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 13.09.2023 - 22:27
13.09.2023 - 22:27 դիտում

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում շատ լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել: Այս մասին «Politico Europe» պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե փորձենք դրանց պիկն արձանագրել, պիտի ասեմ, որ դա ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածություններն են, որ մեր երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ըստ էության` սա կարելի է համարել խաղաղության անկյունաքար, բայց խնդիրն այն է, որ ես դրանից հետո վերահաստատել ու վերահաստատում եմ իմ հավատարմությունը այդ պայմանավորվածությանը, իսկ Ադրբեջանի դիրքորոշումն այդքան էլ պարզ չէ: Այս իրավիճակը գուցե նաև ցույց է տալիս, թե որ կողմն է շահագրգռված մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիայով»,- ասել է նա:

Փաշինյանի խոսքով` Լաչինի միջանցքի արգելափակումը և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի շարունակությունը շատ նեգատիվ ազդեցություն են ունենում խաղաղության գործընթացի վրա և դրա անկեղծությունն է կասկածի տակ դնում և էական է ԼՂ հայերի անվտանգության ու իրավունքների հասցեագրման միջազգային մեխանիզմի ձևավորումը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության նպատակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ