Թուրքիան մտադիր է ադրբեջանական 3 քաղաքներում ավիաբազաներ ստեղծել․ ԶԼՄ-ներ

Աննա Կոստանյան 8.01.2021 - 18:48
8.01.2021 - 18:48 դիտում

Թուրքիան մտադիր է ադրբեջանական երեք քաղաքներում՝ Գյանջայում, Լենքորանում և Գաբալայում ավիաբազաներ ստեղծել։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ադրբեջանում, ինչպես Սիրիայում, Կատարում, Իրաքում, Սուդանում և Հյուսիսային Կիպրոսում, կարող են տեղակայվել Թուրքիայի ռազմակայանները: «Թուրքիան մտադիր է Ադրբեջանի տարածքում տեղակայել առնվազն երեք ռազմական ավիաբազա՝ դրանով իսկ լրջորեն ուժեղացնելով իր ներկայությունը տարածաշրջանում և անմիջապես ռուսական սահմանների մոտ։ Թուրքական ռազմական ավիաբազաները կհայտնվեն Գյանջայում, Լենքորանում և Գաբալայում, ընդ որում, խոսքը Ադրբեջանում ինչպես անօդաչու ավիացիայի միջոցների, այնպես էլ կործանիչ ավիացիայի տեղակայման մասին է»,- գրում է ադրբեջանական haqqin.az-ը: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ թուրքական ընկերությունները սկսել են ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Նա տեղեկացրել էր, որ վերականգնողական աշխատանքներն արդեն սկսվել են, ստորագրվել են առաջին պայմանագրերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ