Դոնալդ Թրամփը չի մասնակցի Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը

Հրաչ Սահակյան 8.01.2021 - 20:22
8.01.2021 - 20:22 դիտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել երկրի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը: Թրամփն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Հայտնում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հարցնում էին այդ մասին ՝ ես չեմ գնա հունվարի 20 – ին երդմնակալության արարողությանը», – գրել է նա:

Հունվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր են կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել է շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ