Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը կայցելի Ադրբեջան և ԱՄՆ՝ քննարկելու ԵՄ-ին գազի մատակարարումները

Աննա Կոստանյան 1.02.2022 - 17:39
1.02.2022 - 17:39 դիտում

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը փետրվարի 4-ին կմեկնի Ադրբեջան, իսկ փետրվարի 7-ին ԱՄՆ՝ քննարկելու Եվրամիությանը գազի լրացուցիչ մատակարարումների հետ կապված հարցեր: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թիմ Մաքֆին։

«Գազի մատակարարման շուրջ բանակցությունները կշարունակվեն։ Ուրբաթ օրը եվրահանձնակատար Սիմսոնը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Հարավային գազային միջանցքի երկրների նախարարական հանդիպմանը: Փետրվարի 7-ին նա և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կմեկնեն ԱՄՆ՝ մասնակցելու ԵՄ-ԱՄՆ էներգետիկ խորհրդի նիստին»,- նշել է Մաքֆին:

Ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Քադրի Սիմսոնը մտադիր է այցելել Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հետ: Ըստ FT-ի՝ Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների հնարավոր ավելացման վերաբերյալ քննարկումներն ակտիվացել են Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով՝ ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածության հետևանքով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ