Զոհերի և վիրավորների թիվն աճել է․ Էրդողանը հայտարարություն է արել

13.11.2022 - 19:49 դիտում

Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, 53-ը վիրավորվել են։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Թուրքիայի նախագահը տեղի ունեցածը որակել է, որպես «Ռումբային հարձակում»։

Հիշեցնենք, որ Ստամբուլի Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում այսօր՝ նոյեմբերի 13-ին, հզոր պայթյուն է որոտացել։

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ արտաքին հսկողության տեսախցիկների կադրերը ցույց են տալիս, որ ռումբը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ