Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում են ստացել ևս 26 զինծառայող կամ նրանց ընտանիքները

Աննա Կոստանյան 28.09.2021 - 14:31
28.09.2021 - 14:31 դիտում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է շահառուների քանակի վերաբերյալ հաշվետվություն՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ:

Հիմնադրամի շահառուների թիվը փոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 26 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։

Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4465 է։ Նրանցից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ