Ամբաստանյալը կմնա կալանքի տակ

Հրաչ Սահակյան 28.09.2021 - 14:30
28.09.2021 - 14:30 դիտում

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մարմաշեն համայնքում 2020թ-ի մայիսի 27-ին Վահրամաբերդի 21-ամյա բնակիչ Զարզանդ Մանուկյանի սպանության գործով դատական հերթական նիստը: Դեպքից մեկ տարուց ավելի անց գործի խճճված կծիկը քանդել չի հաջողվում: Դատական նիստերի քարտուղարը ընթերցում է՝ ովքեր են ներկայացել նիստին: Վկան Դավիթ Սարգսյանն է, բայց ոչ թե ներկայացել է, այլ բերման ենթարկվել: Հարցաքննությունը սկսվեց սուտ ցուցմունք տալու պատասխանատվության մասին վկային եւս մեկ անգամ հիշեցնելուց հետո: Հարցաքննության ընթացքում տուժող կողմից մեղադրողը ֆիքսեց՝ կան հակասություններ. նախաքննության ընթացքում այլ բան է ասվել, հիմա դատարանում մի ուրշ բան է ասվում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ