Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

Աստղիկ Խաչատրյան 21.11.2021 - 08:53
21.11.2021 - 08:53 դիտում

Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին «Լուրերին» հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյանը (ծնվ. 1992թ.) նախնական տվյալով` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով նոյեմբերի 15-ին որովայնի շրջանում վիրավորում է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը»,- հայտնում են ՊՆ-ից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ