Ամասիա գյուղում այրվել է անասնակեր

Աստղիկ Խաչատրյան 21.11.2021 - 10:00
21.11.2021 - 10:00 դիտում

Նոյեմբերի 21-ին, ժամը 02:20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 26-րդ փողոցում գտնվող տնակի հարակից տարածքում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:55-ին, մարվել՝ 06:04-ին: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ