Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայում Ռուսաստանի սեփականությունը հարկադրաբար առգրավելու մասին

10.03.2022 - 21:30 դիտում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի և նրա ռեզիդենտների սեփականության իրավունքի օբյեկտների հարկադիր առգրավման սկզբունքների մասին:

Օրինագիծն ավելի վաղ ընդունել էր Գերագույն ռադան: Այն սահմանում է հանրային անհրաժեշտությամբ պայմանավորված՝ սեփականության իրավունքի օբյեկտների հարկադիր առգրավման իրավական հիմքերը:

Փաստաթղթում նշվում է, որ սեփականության օբյեկտները կարող են առգրավվել՝ ելնելով նաև ռազմական անհրաժեշտությունից։ Օրենքի համաձայն՝ հարկադիր կերպով առգրավված սեփականության համար փոխհատուցում չի նախատեսվում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ