Միրզոյանը Լավրովին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի շարունակական խախտումները և սադրիչ գործողությունները

10.03.2022 - 21:25 դիտում

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի իր գործընկերոջը: Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են հայ-ռուսական գործակցության օրակարգին, քննարկել դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում գործակցության սերտացումն ու արդյունավետության բարձրացումը: Անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին և եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանը միտված խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսումը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի շարունակական խախտումները և սադրիչ գործողությունները՝ կարևորելով լարվածության թուլացման և միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։ Միրզոյանն ու Լավրովն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ