Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է ASCEND ARMENIA թիմի անդամներին

23.02.2022 - 19:23 դիտում
Այսօր Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել էր ASCEND ARMENIA (Ultra-Distance Bikepacking Race ) թիմի անդամներին՝ նախագծի համահեղինակ Թոմ Ֆիջերալդի մասնակցությամբ։
Ամերիկացի Ֆիջերալդ ընտանիքի ջանքերով առաջին անգամ Հայաստանում նախատեսվում է իրականացնել էքստրեմալ հեծանվավազք 1200 կմ երկարությամբ։ Նախագծի համահեղինակ Ստեփան Ֆիջերալդը, ով հանդիսանում է Rodeo Adventure Labs-ի հիմնադիր տնօրենը (ԱՄՆ), այցելել էր Հայաստան 2021թ․ սեպտեմբերին և իր երկու գործընկերների հետ իրականացրել 10-օրյա հեծանվարշավ։ Տպավորված Հայաստանով՝ նա քարտեզագրել է ապագա հեծանվավազքի ողջ ուղին։
Հեծանվավազքին հնարավորություն կունենա մասնակցելու ավելի քան 200 պրոֆեսիոնալ հեծանվորդ աշխարհի տարբեր երկրներից՝ Հայաստանը դիրքավորելով էքստրեմալ զբոսաշրջության քարտեզի վրա որպես նոր արկածային ուղղություն։ Հատուկ մշակված հեծանվային ուղին՝ 5-10 օր տևողությամբ, վեր է հանելու երկրի պատմամշակութային, բնական, գյուղական ողջ հմայքը, մասնակիցներին հնարավորություն ընձեռելով զգալու հայկական հյուրընկալությունը՝ անմիջականորեն շփվելով տեղացիների հետ։ Այդ նպատակով ստեղծված հավելվածի միջոցով հնարավոր կլինի հետևելու հեծանվավազքի ողջ ընթացքին։
Զբոսաշրջության կոմիտեն նախաձեռնել էր հանդիպում նախագծի կազմակերպիչների և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ միջոցառմանն առնչվող մարտահրավերները վեր հանելու, սերտ համագործակցության միջոցով հեծանվավազքը Հայաստանում պատշաճ կազմակերպելու նպատակով։

Այսօր Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել էր ASCEND ARMENIA (Ultra-Distance Bikepacking Race ) թիմի անդամներին՝ նախագծի…

Опубликовано ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA Среда, 23 февраля 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ