Երևանի ավագանու ընտրության քվեարկությունն ավարտվեց

17.09.2023 - 20:43 դիտում

Երևանի ավագանու ընտրություն ավարտվեց։ Ժամը 20:00-ին փակվել են բոլոր՝ 475 ընտրական տեղամասերը, և մեկնարկում է ձայների հաշվարկը։

Հիշեցնենք՝ մայրաքաղաքի իշխանության համար պայքարին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝

«Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր», «Արդար Հայաստան», «Հաղթանակ», «Ուժը հայրենյաց», Հայաստանի եվրոպական, «Ազգային առաջընթաց», «Հանուն սոցիալական արդարության», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Ժողովրդավարական համախմբում», «Ապրելու երկիր» կուսակցություններն ու «Մայր Հայաստան» դաշինքը:

Կուսակցությունների համար անցողիկ նվազագույն շեմը 4 տոկոսն է, դաշինքի համար՝ 6 տոկոսը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ